ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Մեկնարկել են ԶՈւ հակաօդային պաշտպանության զորքերի համալիր մարզումները․ ՀՀ ՊՆ

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Մեկնարկել են ԶՈւ հակաօդային պաշտպանության զորքերի համալիր մարզումները․ ՀՀ ՊՆ


Սեպտեմբերի 16-ից մեկնարկել են ԶՈւ հակաօդային պաշտպանության զորքերի համալիր մարզումները։ ՀՕՊ կենտրոնական ենթակայության N զորամասի ստորաբաժանումները դուրս են բերվել մշտական տեղակայման վայրից, բացազատվել են դաշտային պայմաններում և ՀՕՊ միջոցներն ու տեխնիկան բերել մարտական վիճակի։ Այս մասին  տեղեկացնում է ՀՀ ՊՆ։
Անցկացվել են համալիր պարապմունքներ անձնակազմի դաշտային վարժվածությունն ու մասնագիտական կարողությունները ստուգելու, ինչպես նաև տեսական գիտելիքները կատարելագործելու նպատակով։
ՀՕՊ մարզումները շարունակվելու են․ տեսական պարապմունքներին հաջորդելու են գործնական վարժանքները։