ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Ուսանողները կարող են եւ՞ս հարկադրված լինել պատվաստվել կամ 14 օրը մեկ թեստ հանձնել

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Ուսանողները կարող են եւ՞ս հարկադրված լինել պատվաստվել կամ 14 օրը մեկ թեստ հանձնել


Հակահամաճարակային յուրաքանչյուր միջոցառում մշակվում է ըստ երկրում տիրող համաճարակային իրավիճակի: Այս մասին լրագրողների հետ զրույցում պատմել է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:  
Նրա խոսքով, հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող կանոնները գործելու են աշխատող քաղաքացիների համար, քանի որ, ըստ հետազոտությունների տվյալների, ամենից հաճախ կորոնավիրուսային վարակով հիվանդանում են 25-ից 55 տարեկան մարդիկ: Այդ իսկ պատճառով, կարգավորումները դեռ չեն տարածվում ուսանողների վրա:
Սակայն, մասնագետի խոսքով, հաջորդիվ կքննարկվեն նաեւ այլ խմբերը՝ ելնելով համաճարակային իրավիճակից:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ից եթե մարդիկ պատվաստված չլինեն, պետք է 14 օրը մեկ թեստավորվեն եւ թեստի բացասական պատասխան ներկայացնեն իրենց գործատուներին:
Այս որոշմանը չհետեւող աշխատակիցները չեն կարող աշխատանքի ներկայանալ, եւ, նախարարի խոսքով, նման պարագայում գործատուն իրավունք կունենա խզելու աշխատանքային պայմանագիրը: Իսկ գործատուի նկատմամբ կարող են տույժեր եւ տուգանքներ կիրառվեն՝ որոշմանը չհետեւելու համար:
Այս որոշումը վերաբերում է բոլոր տնտեսվարող կազմակերպություններին: