ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Սեպտեմբերի 26-ին մենք երթ-մոմավառություն ենք անցկացնում. քաղաքական ելույթներ չեն լինելու. Իշխան Սաղաթելյան

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Սեպտեմբերի 26-ին մենք երթ-մոմավառություն ենք անցկացնում. քաղաքական ելույթներ չեն լինելու. Իշխան Սաղաթելյան


Սեպտեմբերի 26-ին մենք երթ-մոմավառություն ենք անցկացնում` ի  հիշատակ մեր սուրբ նահատակների, մեր հերոսների, քաղաքական ելույթներ չեն լինելու: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
«Երթը մեկնարկելու է Գարեգին Նժդեհի հրապարակից, երթը կազմակերպում «Հայաստան» դաշինքը, բայց ինքը քաղաքական միջոցառում չէ, ինքը բացղ է մեր հայերնակիցների համար: Երթի նպատակն է հարգել մեր զոհերի, սուրբ նահատակների հիշատակը եւ ցույց տալ, որ հայ ժողովուրդը համախմբված է,  տեր է իր հայրենիքին, տեր է իր պետականությանը եւ հայրենիքի համար նահատակված հերոսների գործը շարունակող է լինելու: Նույնիսկ քաղաքական ելույթ նախատեսված  չէ, որովհետեւ այդ օրվա խորհուրդը եւ մեր առջեւ դրված նպատակը այլ է, հետեւաբար մեր քաղաքացիներին` անկախ քաղաքական հայացնքերից միանալ մեր երթին, մոմավառությանը, իրենց զորակցությունը հայտնելու եւ ցույց տալու, որ մեր պետությունը  կանգնող է եւ մեր տղերքի գործը շարունակող կա»,-ասաց նա:
Սաղաթելյանը նշեց, որ այսուհետ բազմաթիվ քաղաքական ակցիաներ կանցկացնեն, քանի որ միայն խորհրդարանական գործունեությամբ չեն կարող կանխել պետությանը սպառնացող վտանգը. «Հետեւաբար մենք երկու ուղղությամբ էլ շատ ակտիվորեն աշխատելու ենք` եւ խորհրդարանում եւ խորհրդարանից դուրս: Այո, դուք ականատես կլինեք տարբեր ակցիաների` երթերի, հանրահավաքների եւ միջոցառումների, նաեւ նախատեսում ենք հանդիպումներ կազմակերպել մարզերում»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-ին, ժամը 18։30-ին «Հայաստան» դաշինքը նախաձեռնել  է Գարեգին Նժդեհի հրապարակից ջահերով երթ դեպի Եռաբլուր: