ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Էրդողանն ու Ալիեւը Շուշիի օկուպացիայի տարելիցը կնշեն օդանավակայան բացելով

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Էրդողանն ու Ալիեւը Շուշիի օկուպացիայի տարելիցը կնշեն օդանավակայան բացելով


Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիեւը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր են հայկական Շուշի քաղաքի օկուպացիայի առաջին տարեդարձը Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում օդանավակայան բացելով նշել:
Թուրքական Haberturk հեռուստաալիքի փոխանցմամբ՝ արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 8-ին:
Օդանավակայանում արդեն շահագործման է հանձնվել 3000 մետր երկարությամբ եւ 60 մետր լայնությամբ թռիչքուղին: Այն հագեցած է վայրէջքի համակարգերով եւ նավիգացիոն սարքերով, լուսավորությամբ, առաջնային եւ երկրորդային ռադիոտեղորոշիչ համակարգերով, որոնք ապահովում են թռիչքների անվտանգությունը՝ ICAO-ի բոլոր պահանջներին համապատասխան: Դա թույլ կտա օդանավակայանին ցանկացած տեսակի ինքնաթիռ ընդունել, ասել է աղբյուրը: