ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Սպանություն՝ Արարատի մարզում

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Սպանություն՝ Արարատի մարզում


Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։45-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի առաջային մակերեսի կտրած-ծակած վերքեր՝ թվով 2, ձախ բազկի կողմնային մակերեսի կտրած վերքեր՝ թվով 2, գլխի գագաթային շրջանի պատռված արյունահոսող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով, գիտակցության չգալով, մահացել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գ. Շամշյանը, սպանությունը կատարելու կասկածանքով Արտաշատի ոստիկանություն են բերման ենթարկել Դալար գյուղի բնակիչ՝ 20-ամյա Սերյոժա Սիմոնյանին։
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 00։00-ի սահմաններում իրենց գյուղի Սաղաթելյան փողոցում Ս. Սիմոնյանը վիճաբանել է Գ. Պետրոսյանի հետ, որի ընթացքում իր մոտ եղած մահակով հարվածել է վերջինի գլխին, իսկ հետո դանակով՝ կրծքավանդակին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: