ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Կան մարդիկ, որ դեմ լինելով պատվաստմանը, ասում են՝ գլխացավանքից ազատվելու համար գնում եմ պատվաստվեմ. Արեգնազ Մանուկյան

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Կան մարդիկ, որ դեմ լինելով պատվաստմանը, ասում են՝ գլխացավանքից ազատվելու համար գնում եմ պատվաստվեմ. Արեգնազ Մանուկյան


Իշխանությունները չեն կարողացել պատշաճ քարոզչություն իրականացնել, չեն կարողացել համոզել, թե ինչու է պատվաստումն անհրաժեշտություն և անփոխարինելի: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 18-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը:
«Օրինակ, ես իքնս առողջապահության նախարարին հարցնում եմ՝ եթե պատվաստման նպատակը հակամարմիններ առաջացնելն է, ապա ինչու բնական ճանապարհով հակամարմիններ ձեռք բերած քաղաքացին, այսինքն կովիդով  հիվանդացած քաղաքացին պատվաստվի կամ գնա թեստ հանձնի: Հնարավոր չէ՞ 3-4 ամիս այդ անձը ազատվի պատվաստման պահանջից, նախարարն ինձ անտրամաբանական պատասխան է տալիս, ասելով, որ մենք այդ հակամարմինների արդյունավետությունը  չենք կարող չափել:
Բացի այդ անցել են սպառնալիքներ, ասելով, որ եթե մարդը վարակվել է կովիդով և պատվաստված չի եղել, նրա բուժումը դարձնում ենք վճարովի: Ըստ իրենց թվերի, այդ բուժումը 800 հազարից 1 մլն դրամ է, մինչդեռ մասնագետները նշում են, որ դա 150 հազարի չափ է»,-ասաց նա` հավելելով, որ անտրամաբանական է, երբ ասում են, թե պատվաստված քաղաքացիները թեստ չեն հանձնում, քանի որ նրանք կարող են վարակվել և վարակել այն անձանց, որոնք թեստ են հանձնել, բայց չեն պատվաստվել:
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, իր շրջապատում կան մարդիկ, որոնք դեմ լինելով պատվաստմանը, ասում են՝ գլխացավանքից ու քաշքշուկից ազատվելու համար գնում եմ պատվաստվեմ: