ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » ՊՆ-ում ներկայացվել է ԶՈՒ բարեփոխումների հայեցակարգի հաստատման գործընթացը

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


ՊՆ-ում ներկայացվել է ԶՈՒ բարեփոխումների հայեցակարգի հաստատման գործընթացը


Հոկտեմբերի 18-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում բարեփոխումների հայեցակարգի, վերջինիս դրույթների իրականացումն ապահովող ծրագիր-ժամանակացույցի մշակման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:
ՊՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ նիստի ընթացքում ներկայացվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում բարեփոխումների հայեցակարգի հաստատման գործընթացը, քննարկվել հայեցակարգի իրականացումն ապահովող ծրագիր-ժամանակացույցի միջոցառումները:
Հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը նիստի մասնակիցներին հանձնարարականներ է տվել բարեփոխումների հայեցակարգի հաստատման գործընթացի ամփոփման և հանձնաժողովի հետագա աշխատանքների կազմակերպման վերաբերյալ: