ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Երեւանում «Nissan»-ի ստեղծած վթարային իրավիճակի պատճառով «Opel»-ը կողաշրջվել է

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Երեւանում «Nissan»-ի ստեղծած վթարային իրավիճակի պատճառով «Opel»-ը կողաշրջվել է


Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 00:30-ի սահմաններում Գայի պողոտայի թիվ 4 հասցեի դիմացի հատվածում Երևանի բնակիչ, 29-ամյա Աբգար Խ.-ն իր վարած Nissan  մակնիշի ավտոմեքենայով, ըստ նախնական տեղեկությունների, վթարային իրավիճակ է ստեղծել Կոտայքի մարզի բնակիչ, 38-ամյա Վահան Հ.-ի կողմից վարած Opel մակնիշի ավտոմեքենայի երևեկության նկատմամբ: 
Դրա հետևանքով վերջինը, կորցնելով ավտոմեքենայի կառավարումը, կողաշրջվել է, իսկ վարորդ Վահան Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: