ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » «Սա բացասական հետևանքներ կունենա Արցախի համար». Ոսկան Սարգսյան

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


«Սա բացասական հետևանքներ կունենա Արցախի համար». Ոսկան Սարգսյան


Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «Ադրբեջանական լրատվամիջոցը,հղում անելով իրանական «Մեհր» գործակալությանը, հայտնում է, որ Իրանի ավտոճանապարհների և ավտոճանապարհային կառավարման վարչության գլխավոր տնօրեն Մոհամմադ Ջավադ Հեդայաթին տրանսպորտային ընկերությունների արհմիություններին ուղարկած նամակում հիշեցրել է Հայաստանի տարածքով Ղարաբաղ և Լաչին ավտոմեքենաների մուտքի արգելքի մասին, հայտնելով, որ դա Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտում է։ Այսպիսով, իրանական ֆուռերը Հայաստանի տարածքով, Բերձորով Արցախ չեն մտնի, և դա բացասական հետևանքներ կունենա Արցախի համար։ Սույն տեղեկությունը հնարավոր չի լինի ճշտել Հայաստանի իշխանությունից, որը նույնիսկ Փայլասարի հանձնումն է թաքցնում հանրությունից»: