ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Ուշագրավ դեպք քննիչների՝ Սյունիքից Երևան գալու ճանապարհին. «Ժողովուրդ»

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Ուշագրավ դեպք քննիչների՝ Սյունիքից Երևան գալու ճանապարհին. «Ժողովուրդ»


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, իշխանությունները 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո պատերազմ հայտարարեցին բոլոր այն համայնքների ղեկավարներին, որոնք քննադատել էին ՔՊ-ին, Նիկոլ Փաշինյանին կամ ընտրությունների ժամանակ աշխատել են այժմյան ընդդիմության օգտին: Արդյունքում Երևանից Սյունիքի մարզ գործուղվեցին մի շարք քննիչներ, ու սկսվեց համայնքների ղեկավարների ձերբակալման ու Երևանում հարցաքննելու գործընթաց:
Սյունիքի մի շարք համայնքի ղեկավարների ձերբակալման ու Երևան տեղափոխման օրը իրավապահներն ուշագրավ պատմության մեջ են ընկել: Մեր տեղեկություններով՝ մինչ քննիչները ձերբակալված համայնքի ղեկավարներին մեքենայով տեղափոխել են Երևան, նրանց հարազատներն ու գործով անցնող վկաները ուղղաթիռով քննիչներից շուտ հասել են Երևան ու բաժիններում դիմավորել են իրենց հարազատներին:
Ասել է թե՝ կալանավորված համայնքի ղեկավարների գործով անցնող վկաները ավելի օպերատիվ են գտնվել, քան քննիչները: Քննիչները մինչ օրս հիշում, քննարկում են այդ օրերի իրադարձությունները»:
Մանրամասները՝ թերթի համարում: