ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Կոտայքի մարզում Toyota-ով վթարի է ենթարկվել Փաստաբանների պալատի փաստաբանը. նրան ձորից դուրս են բերել փրկարարները

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Կոտայքի մարզում Toyota-ով վթարի է ենթարկվել Փաստաբանների պալատի փաստաբանը. նրան ձորից դուրս են բերել փրկարարները


Երեկ՝ հոկտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 22։00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 29-ամյա Թեհմինա Սարգսյանը իր վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 27 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 250 մետր մի քանի պտույտ շրջվելով ու քարերին բախվելով՝ հայտնվել ձորում։
Վթարի հետևանքով Թ. Սարգսյանը, ում ձորից դուրս են բերել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 17 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ճոպաններով ու պատգարակով դուրս են բերել և մոտեցրել օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային, ում բժիշկները նախ տեղում առաջ բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երևանի հիվանդանոցներից մեկը։
 Փաստի առթիվ Ա. Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Թ. Սարգսյանը ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան է։