ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Ադրբեջանը որպես պետություն փլուզվել է. որոշվում է հաջորդ փուլը

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Ադրբեջանը որպես պետություն փլուզվել է. որոշվում է հաջորդ փուլը

Արցախի դեմ ահաբեկչական պատերազմի սանձազերծումից ի վեր բավական հաճախակի են գնահատականները, որ պատերազմը կասեցնելու համար անհրաժեշտ է ոչ միայն ռազմական պայքարն ու զինված ուժերի պատժիչ գործողությունները, այլ նաեւ քայլեր Ադրբեջան պետությունը փլուզելու ուղղությամբ, որն այլ բան չէ, քան արհեստական գոյացություն պետություն անվան տակ:
Ամբողջ հարցն այն է սակայն, որ պատերազմը ինքնին վկայություն է Ադրբեջան պետության փլուզման մասին, այդ պետության չգոյության մասին: Լայնամասշտաբ պատերազմը հնարավոր է դարձել հենց այն պատճառով, որ փլուզվել է Ադրբեջան պետությունը: Հակառակ պարագայում այն չէր վերածվի Թուրքիայի ահաբեկչական ճամբարի: Ադրբեջան պետության փուզման մասին է խոսում եւ այն, որ արդեն երկրորդ անգամ հայտարարելով հրադադարի մասին, Բաքուն չի պահպաում այն, որովհետեւ թույլ չի տալիս Թուրքիան:
Այդ պատերազմը մեկ մարդու իշխանության եւ անվտանգության վախի վրա կառուցված մեկ այլ պետության աշխարհքաղաքական շանտաժ է:
Թուրքիան վերացրել է Ադրբեջան պետությունը, պարզապես այն փլուզվել է ոչ այնպես, ինչպես հնարավոր է պատկերացնում էին շատերը, այսինքն՝ ներսից՝ ժողովրդական հուզումներ, ազգային փոքրամասնությունների իրավա-քաղաքական ընդվզումներ եւ այլն:
Բայց դա կարող է լինել փլուզման հաջորդ փուլը: Իհարկե, կարող է նաեւ չլինել: Այդ հաջորդ փուլն արդեն կախված է նրանից, թե ինչպես կավարտվի առաջինը, կամ ինչպես կընթանա այն: Բանն այն է, որ պատերազմի աշխարհքաղաքական շերտավորման շղթայում պայքարը ներառում է նաեւ հենց Ադրբեջանի ապագան: Դրա համար են անգամ Թուրքիայի ներկրած ահաբեկիչները: Պարզ չէ, թե ինչ կամ որն է լինելու այդ ապագան, ինչ ձեւով եւ բովանդակությամբ է շարունակելու գոյությունը Ադրբեջանը, ուժերի ինչպիսի հարաբերակցություն է լինելու դրա տարածքում:
Պատերազմում գործնականում դրված է ոչ թե Ադրբեջանի փլուզման, այլ փլուզումից հետո Ադբեջանի ձեւաչափի հարցը: