ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » ՌՈՒՍԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՆ ՈՉՆՉԱՑՐԵԼ Է ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԻ ՇԱՐԱՍՅՈՒՆ՝ ՍԻՐԻԱԿԱՆ ԻԴԼԻԲՈՒՄ

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


ՌՈՒՍԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՆ ՈՉՆՉԱՑՐԵԼ Է ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԻ ՇԱՐԱՍՅՈՒՆ՝ ՍԻՐԻԱԿԱՆ ԻԴԼԻԲՈՒՄ



Ռուսական ավիացիան հոկտեմբերի քսանին հարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիսարեւմտյան հատվածում գտնվող իսլամական «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավցորման դիրքերին եւ օբյեկտներին։ Այս խմբավորումը մաս է կազմում «Ջըբհատ Ֆաթիհ աշ-Շամ» խմբավորման, որը կոչվում էր ավելի վաղ՝ «Ջւբհատ ան-Նուսրա»։ Այս մասին հայտնում է Al-Masdar News-ը։ Համաձայն հրապարակման, ռուսական ռազմական օդատիեզերական ուժերը ռմբահարել են «ՀԹաՇ» խմբավորման գրոհայինների շարասյունը, որոնք փորձել են հասնել ճակատագծին Ջեբել ազ-Զավիյայում, որը գտնվում է Իդլիբի հարավակողմում։ Ռուսական հետախուզական օդանավները հետազոտել են նախ այդ շրջանը, հայտնաբերել եւ ֆիքսել գրոհայինների շարասյունը, որը բաղկացած է եղել ութից տասը ավտոմեքենաներից եւ սկսել կործանիչներից հարվածել։ Նշենք, որ այս գործողությունը հատկապես ուշագրավ է դառնում այն բանի ֆոնին, որ թուրքական կողմը չորս հենակետից հեռանում է, դրանք ամենայն հավանականությամբ՝ Դամասկոսի կենտրոնական իշխանության ուժերին զիջելու համար։