ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » «Մինսկի խումբը չի ցանկանում ճնշում գործադրել Հայաստանի վրա»․ Ալիև

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


«Մինսկի խումբը չի ցանկանում ճնշում գործադրել Հայաստանի վրա»․ Ալիև



Ադրբեջանը բազմիցս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումների ընթացքում պահանջել է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Երևանի վրա ճնշում գործադրելու համար, հայտարարել է Իլհամ Ալիևը, այս մասին փոխանցում է «РИА Новости»-ն։
«Ինչպիսի՞ն է Մինսկի խմբի գործունեությունը։ Արդյո՞ք ցանկանում է ճնշում գործադրել։ Ո՛չ. ես այդ հարցը բազմիցս բարձրացրել եմ. եթե ուզում եք հարցի լուծում, ապա պետք է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի նկատմամբ։ Դա ձեր ձեռքերում է, իսկ դուք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ եք, դուք կարող եք անհրաժեշտ լուծում տալ հարցին»,- հայտարարել է Ալիևը:
Նրա խոսքով՝ Մինսկի խմբի անդամները տարբեր տեսակետներ ունեն աշխարհում շատ հակամարտությունների վերաբերյալ, սակայն ղարաբաղյան հակամարտության հարցում նրանց դիրքորոշումը համընկնում է։ «Հետաքրքիր է, թե ինչպես է այդպես ստացվում»,- հայտարարել է նա։