ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Թեհրանը գծել է կարմիր գիծը եւ խոստանում է «դժոխք». 29-ին ընդառաջ

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Թեհրանը գծել է կարմիր գիծը եւ խոստանում է «դժոխք». 29-ին ընդառաջ



Իրանի արտգործնախարար Զարիֆը հայտարարել է, որ Թեհրանը մշակել է արցախյան հարցի մշտական կարգավորման ծրագիր, որը ներկայացնելու են Մոսկվային, Երեւանին, Բաքվին: Ավելի վաղ, Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Իրանի նախագահի բանագնաց՝ ԱԳՆ փոխնախարար Աբաս Արագչին այցելելու է Մոսկվա, Երեւան, Անկարա եւ Բաքու, իրանյան նախաձեռնությունը քննարկելու համար:
Ամենահետաքրքիրը թերեւս այն է, որ մինչ այդ այցերը, Արագչին այցելելու է նաեւ հայ-ադրբեջանական սահման, մասնավորապես լինելու է Խուդաֆերինի հատվածում:


Իրանը մեծ ուշադրությամբ է հետեւում այդ շրջանին, որտեղ կա նաեւ հայտնի ջրամբարն ու ՀԷԿ-ը: Ինչու՞ է Թեհրանը զննում իրավիճակն այդ գոտում: Տեղեկատվությունից հայտնի է, որ ադրբեջանական զինուժն Արաքսի ափով առաջ է շարժվել եւ զբաղեցրել ջրամբարի հատվածը: Միեւնույն ժամանակ, հայկական կողմը դրանից հետո տեղեկություն տարածեց այդ հատվածում ադրբեջանցիներին տված ջարդի մասին՝ «զգուշացրել էինք, որ մուտք եք գործում դժոխք», գրառում էր արել ՀՀ ՊՆ խոսնակը:
Իրանի նախագահի բանագնացը ուսումնասիրում է «դժոխքը», որից հետո պետք է իրանական նախաձեռնությունը քննարկելու համար մեկնի Հայաստան, Ռուսաստան, Թուրքիա եւ Բաքու: Ի՞նչ ծրագիր կամ կարգավորում է պատկերացնում Թեհրանը եւ ի՞նչ դեր ունի դրանում Խուդաֆերինը, որի առնչությամբ, ի դեպ, Թեհրանը Բաքվի հետ համատեղ օգտագործման պայմանագիր է կնքել դեռեւս 2016 թվականի փետրվարին:


Այստեղ սակայն կա մի էական նրբերանգ: 2016-ի փետրվարին Իրանը գործ ուներ Ադրբեջանի հետ, իսկ այժմ գործ ունի ոչ թե Ադրբեջանի, այլ դրան լիակատար գործիքի վերածած Թուրքիայի հետ: Իսկ դա արդեն Թեհրանի համար արմատապես փոխում է իրավիճակը եւ այն դարձնում սպառնալից:
Այդ հանգամանքն է նաեւ ստիպել զորաշարժ անել թե Խուդաֆերինի, թե նաեւ Նախիջեւանի հետ սահմանի ուղղությամբ, տեղակայելով հատուկ ուժեր եւ հարվածային սպառազինություն: Մեծ հաշվով, Իրանն այդպիսով թուրք-ադրբեջանական տանդեմի համար կրկնում է Հայաստանի ՊՆ «հռչակումը»՝ «մուտք դժոխք»: Թեհրանն ակնարկում է, որ ինքն էլ այդ գոտում պատրաստ է «դժոխք» ապահովել նրանց համար, ովքեր կանցնեն Իրանի անվտանգային շահը: Դա նշանակում է, որ իրավիճակը այդ իմաստով մոտեցել է Իրանի համար կարմիր գծի:


Ըստ այդմ, ինչպիսի՞ն է լինելու Թեհրանի առաջարկն այդ պայմաններում, որ ներկայացվելու է կողմերին: Փաստացի, ինչ որ իմաստով ուրվագծվում է այսպես ասած հինգի ձեւաչափ կամ հինգի նոր ձեւաչափ՝ Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Հայաստան եւ Ադրբեջան: Սա իհարկե պայմանական դիտարկում է, թեեւ շրջանակը Թեհրանը գծել է առնվազն որպես Նախագահ Ռոհանիի բանագնացի երթուղի:
Մեկ այլ հետաքրքիր հանգամանք է այն, որ Թեհրանն աշխուժորեն մտնում է խաղի մեջ հոկտեմբերի 29-ին Ժնեւում մեկ այլ հինգի ձեւաչափով սպասվող հանդիպմանը՝ Մինսկի խմբի համանախագահ երկրներ եւ Հայաստան ու Ադրբեջան: Ընդ որում, այդ հանդիպման նախապատրաստությունն իրականացվում է ԱՄՆ միջնորդությամբ: Հոկտեմբերի 27-ին խոսել են նաեւ Սերգեյ Լավրովն ու Չավուշօղլուն, քննարկելով Արցախ, Լիբիա, Սիրիա: Արդյո՞ք Մոսկվան մտորում է Վաշինգտոնի եւ Թեհրանի առաջարկների միջեւ: