ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » «Արցախի ՊԲ-ն ունի բավարար չափով զենք և պոտենցիալ». Նիկոլ Փաշինյան

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


«Արցախի ՊԲ-ն ունի բավարար չափով զենք և պոտենցիալ». Նիկոլ Փաշինյան



ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ մեր հնարավորություններն անսահմանափակ չեն, բայց Արցախի ՊԲ-ն ունի բավարար չափով զենք և պոտենցիալ՝ իր առաջ դրված խնդիրները լուծելու համար։

«Այո՛, մենք աշխարհում ունենք բազմաթիվ թշնամիներ, բայց ունենք նաև բարեկամներ, որոնք դժվար պահին կանգնում են, կանգնած են և կկանգնեն մեր կողքին։ Շնորհակալ հայ ժողովուրդն այդ վերաբերմունքը երբեք չի մոռանա։ Եվ առավել ևս այս ֆոնին՝ մեզ մնում է ամրացնել մեր կամքը, սնել մեր վճռականությունն ու նվիրումը, առարկայացնել մեր որոշումը՝ պաշտպանելու մեր ժողովրդի, Արցախի հայության ինքնորոշման իրավունքը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:


Նա հայտնեց, որ Ադրբեջանն ինչպես առաջ, այնպես էլ հիմա պատրաստ չէ փոխզիջումների. «Այս փաստը միջազգայնորեն լեգիտիմացնում է մինչև վերջ պայքարելու, հաղթանակներ կերտելու և դրանք վայելելու հայ ժողովորդի իրավունքը»,- ասաց Հայաստանի ղեկավարը: