ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Հոլանդացի քաղաքական գործիչը Եվրոպային կոչ է անում բարձրաձայնել Ադրբեջանի վայրագությունների մասին

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Հոլանդացի քաղաքական գործիչը Եվրոպային կոչ է անում բարձրաձայնել Ադրբեջանի վայրագությունների մասին



Նիդերլանդների խորհրդարանի նախկին պատգամավոր  Հարրի վան Բոմմելն այս օրերին գտնվում է Հայաստանում։ Նա մասնակցում է Հայկական բարեգործական ընդհանուր միության կազմակերպած՝ Եվրոպայից ժամանած քաղաքական գործիչների միջազգային  կոնֆերանսին։ Կոնֆերանսի շրջանակներում  հրավիրվածները խորապես ուսումնասիրում են Արցախյան խնդիրը և փնտրում ուղիներ՝ միջազգային հանրության ուշադրությունը գրավելու, նրանց մասնակցությունն այս հարցի լուծմանն ակտիվորեն խրախուսելու և պատերազմը կանգնեցնելու համար։
Հարրի վան Բոմմելը նոյեմբերի 2-ին այցելել է Հադրութից ժամանակավոր տեղահանված մեր հայրենակիցներին, այցելել է նաև Գորիսի Ֆրանս-Հայկական սրտանոթային կենտրոն։ Բոմմելը կոչ է արել Եվրոպային բարձրաձայնել Ադրբեջանի կողմից ընդդեմ հայերի կատարվող վայրագությունների փաստը։