ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Զելենսկին հերքել է այն պնդումները, թե Կիևը ֆոսֆորային ռումբեր է մատակարարում ադրբեջանական կողմին

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Զելենսկին հերքել է այն պնդումները, թե Կիևը ֆոսֆորային ռումբեր է մատակարարում ադրբեջանական կողմին



Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հերքել է ռուսահայ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի այն պնդումները, թե Կիևը ֆոսֆորային ռումբեր է մատակարարում ադրբեջանական կողմին Լեռնային Ղարաբաղում մարտերի համար։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Ուկրաինան երբեք և ոչ մի տեղ ֆոսֆորային ռումբեր չի մատակարարել: Ընդհանրապես: Հատկապես այն վայրերում, որտեղ արդեն թեժ է, և որտեղ արդեն կան շատ թեժ կետեր, ովքեր ցանկանում են այնտեղ «աշխարհաքաղաքականորեն լուծել» ինչ-որ բան», - Telegram-ում գրել է Զելենսկին:
Զելենսկին նշել է, որ Ուկրաինան դեմ է ցանկացած արյունալի բախումների և չի աջակցում էսկալացիային:
Հիշեցնենք, որ Սարիկ Անդրեասյանը մեղադրել էր Զելենսկուն Ադրբեջանին ֆոսֆորային ռումբերի վաճառքի և հայ երեխաների մահվան համար: