ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Գյոռբագյոռ օպերացիան շարունակվելու է. Հովհաննիսյան

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Գյոռբագյոռ օպերացիան շարունակվելու է. Հովհաննիսյան



Առավոտյան մարտերը շարունակվել են ավելի թեժ՝ հրետանու կիրառությամբ, օրվա ընթացքում հյուսիսում, կենտրոնական ուղղսությթւնում, հարավում փոր խմբերով հրետանու կրակի աջակցությամբ փորձել են առաջ գալ, գետ են շպրտվել՝ կրելով կորուստներ:
Ինչ վերաբերում է Շուշիի մերձակայքի դիվերսիոն խմբերին դրանք, հանդիպելով մեր դիմադրությանը, երկար մարտի չեն բռնվում, օրվա ընթացքում հաջողվել է օղակել դրանց:
Ալիևն ասում է՝ դրանք հարձակում են գործում դեպի Շուշի, սակայն ինչպե՞ս է լինում, որ մենք հարձակվողներին փնտրում ու գտնում ենք:
Այս պահին էլ մարտերը շարունակվում են, նախորդ գիշեր ես Արցախում էի, անտառների մաքրողներն իրենց գործը շարունակում են:
Բոլորը, որոնք ձգտում են նոյմեբրեի 9-ին՝ Ադրբեջանի դրոշի օրը, հաղթանակ ներկայացնել, դատապարտված են: Մի բան պարզ է՝ վարձկանները, դիվերսիոն տարբեր խմբերը չեն հաջողելու, Շուշին ու հարակից բնակավայրերի բնակիչները զենքը ջձեռքներին պաշտխանում են իրենց հայրենիքը:
Իրավիճակն օրհասական չէ, կան տեպնիկական, լոգիստիկ դժվարություններ, բայց Գյոռբագյոռ օպերացիան շարունակվելու է, և այդ ձորակներն ու անտառները նրանց համար դառնալու են դժոխք:
Ադրբեջանի դիվերսանտներն ու վարձկանները կոնկրետ խնդիր ունեն իրենց դրոշի օրն անելու համար, Ալիևը շատ է ուզում իրենց ոգին բարձրացնել, բայց հարձակվողները, որպես կանոն, չեն փախչում: