ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Հաջողվել է Շուշիի շրջակայքում օղակել և ոչնչացնել թշնամու առանձին խմբեր. Հովհաննիսյան

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Հաջողվել է Շուշիի շրջակայքում օղակել և ոչնչացնել թշնամու առանձին խմբեր. Հովհաննիսյան



Երեկ ամբողջ գիշեր մարտերն անընդհատ շարունակվել են։
Առավոտյան մարտերը շարունակվել են ավելի թեժ՝ հրետանու կիրառությամբ։ Այս մասին այսօր ճեպազրույցում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը
Նա նշեց. ՛՛Օրվա ընթացքում հյուսիսում, կենտրոնական, հարավային ուղղությամբ, Կարմիր Շուկայի հատվածում թշնամին փոքր խմբերով հրետանու աջակցությամբ, փոքրաքանակ զրահատեխնիկայով փորձել է առաջանալ՝ ձախողվելով և կրելով կորուստներ։
Օրվա ընթացքում հաջողվել է Շուշվա շրջակայքում օղակել և ոչնչացնել թշնամու առանձին խմբերի։
Նախորդ գիշեր որոշակի ակտիվություն պահպանում էր նաև թշնամական հրետանին։
Այո՛, որոշ տեղերում մարտերը շարունակվում են և շարունակվելու են, բայց իրավիճակն օրհասական չէ։ Կան տեխնիկական, լոգիստիկ դժվարություններ, բայց թշնամու ոչնչացման օպերացիան Շուշվա շրջակայքում շարունակվելու է։
Քիչ առաջ ստացա տեղեկություն, որ 30 հոգանոց թշնամական մի խմբավորում շրջափակման մեջ է ընկել, և մեծ մասը ոչնչացվել է։
Որոշ թշնամական դիվերսանտներ այսօր փորձել են ժայռերով մագլցել և հասնել Շուշի՝ ոչնչացվելով ժայռերի տակ։
Բերձոր-Շուշի ճանապարհահատվածի լիսագորյան հատվածն այսօր մաքրվել է ՊԲ կողմից։
Այսօր Կարմիր Շուկայի ուղղությամբ թշնամին փորձել է մատակարարումներ բերել մեքենաներով և ճեղքում իրականացնել, սակայն հետ է շպրտվել՛՛։