ваш сайт
лучший сайт где можно скачать шаблоны для dle 12.0 бесплатно
» » Քիչ առաջ ստացա տեղեկություն, որ 30 հոգանոց թշնամական մի խմբավորում շրջափակման մեջ է ընկել, և մեծ մասը ոչնչացվել է. Հովհաննիսյան

НОВЫЕ СЕРИАЛЫ

NEWS


Քիչ առաջ ստացա տեղեկություն, որ 30 հոգանոց թշնամական մի խմբավորում շրջափակման մեջ է ընկել, և մեծ մասը ոչնչացվել է. Հովհաննիսյան



Երեկ ողջ գիշեր մարտերը շարունակվել են: Մարտերի շարունակումը կախված է նրանից, որ դիվերսիոն խմբերը, որոնք գտնվում են Շուշի քաղաքի մերձակա համայնքներում, անտառներում, ճանապարհներին, ձորակներում և այլուր, փորձում են լուծել որոշակի խնդիրներ: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշեց. ՛՛Այսօր մարտերը շարունակվել են ավելի թեժ՝ հրետանու կիրառությամբ: Օրվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը հյուսիսային, հարավային, կենտրոնական ուղղությամբ, Կարմիր շուկայի հատվածում, փոքր գրոհող խմբերով, նվազագույն քանակի զրահատեխնիկայով, հրետանու կրակի աջակցությամբ փորձել են նորից առաջ գալ, սակայն հետ են շպրտվել՝ կրելով որոշակի կորուստներ:
Շուշիի մերձակա համայնքներում, անտառներում գտնվող դիվերսիոն խմբերը հիմնականում հանդիպելով մեր զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների դիմադրությանը, հանգուցային կետերի պահակակետերին, պահպանության ստորաբաժանումներին, երկարատև մարտի չեն բռնվել: Օրվա ընթացքում հաջողվել է մի քանիսին օղակել և ոչնչացնել, կորուստներ կրոլով շպրտել տվյալ բնագծերից: Մարտերը շարունակվում են՛՛:
Հովհաննիսյանը նաև հավելեց. ՛՛Քիչ առաջ ստացա տեղեկություն, որ 30 հոգանոց թշնամական մի խմբավորում շրջափակման մեջ է ընկել, և մեծ մասը ոչնչացվել է՛՛։